«Քաղաքացիական պայմանագիր»-ը պատրաստվում է համագումարի. ով կլինի կուսակցության նոր ղեկավարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է համագումարի: Ավելին, ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ԵԿՄ նախագահ ընտրվելուց հետո հայտարարեց առաջիկա ամիսներին ՔՊ ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մտադրության մասին: Եւ, ահա, ըստ շրջանառվող տեղեկությունների` ՔՊ-ում քննարկվում է վարչության նախագահի պաշտոնում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Արայիկ Հարությունյանից պարզել` արդյոք իրական են այդ տեղեկությունները: «Նման հարց չի քննարկվել»,-հայտարարեց Հարությունյանը: Հարցին` եթե կուսակցությունում առաջարկեն իր թեկնածությունը, ինքը համաձայնելու է, թե ոչ, կրկին պնդեց, որ նման հարց չի քննարկվել:




Լրահոս