Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել Արգիշտի Քյարամյանը։ Քյարամյանը երեկ լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ հենց ինքը կլինի ժամանակավոր պաշտոնակատարը։
Հիշեցնենք, որ մեղադրանք է առաջադրվել ՊՎԾ աշխատակիցներից երկուսին, ինչպես նաև ծառայության պետ Դավիթ Սանասարյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է։