Յունիբանկը IN TOUR EXPO 2019-ում կներկայացնի հատուկ վարկեր զբոսաշրջության ոլորտի ՓՄՁ-ների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 26-28-ը Երեւանում տեղի կունենա IN TOUR EXPO-2019 միջազգային ցուցահանդեսը, որը կբացի Հայաստանում ամառային տուրիստական սեզոնը: Յունիբանկը ցուցահանդեսում կներկայացնի վարկատեսակներ, որոնք մշակվել են հատուկ հյուրանոցային և ռեստորանային, ինչպես նաև` զբոսաշրջության ոլորտի այլ ձեռնարկությունների համար:

«Մենք ակտիվ աշխատում ենք ՓՄՁ-ների հետ եւ ձգտում ենք ապահովել ֆինանսական միջոցների առավելագույն հասանելիությունը մեր հաճախորդների համար: Վարկատեսակներ մշակելիս, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում զբոսաշրջության ոլորտի առանձնահատկություններին ու սեզոնային բնույթին: Մեր մասնագետները միշտ պատրաստ են խորհրդատվություն մատուցել և առաջարկել ամենահարմար վարկային պայմանները, որպեսզի ձեռնարկությունները արդյունավետ կերպով օգտագործեն բիզնեսի զարգացման համար տրամադրված ֆինանսավորումը», – նշեց Յունիբանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

Յունիբանկը, համագործակցելով Եվրոպական ներդրումային բանկի (EIB) հետ, զբոսաշրջության ոլորտի ձեռնարկություններին ՀՀ դրամով վարկեր է տրամադրում մինչև 90 ամիս ժամկետով և մինչեւ 9.5% տարեկան տոկոսադրույքով:

Յունիբանկը ՓՄՁ-ներին հնարավորություն է ընձեռում նաև պարզեցված ընթացակարգով օգտվել մինչև 5 մլն ՀՀ դրամ գումարով անգրավ վարկի հնարավորությունից: Այդ դեպքում նոտարական և կադաստրային, ինչպես նաև գրավի ապահովագրման հետ կապված լրացուցիչ ծախսեր չեն պահանջվում: Անգրավ վարկերի հայտերի ուսումնասիրման գործընթացը պարզեցնելու և արագացնելու նպատակով, բանկն օգտագործում է Պրոտոբեյզ Լաբորատորիզի CRM համակարգը:




Լրահոս