ՀԱՐՑ. Իմ տղան մանկուց ունի հաշմանդամության կարգ, երկու անչափահաս երեխաներ, որոնցից ավագը 2 տարի հաշմանդամության թոշակ էր ստանում, հետո դադարեցրին` պատճառաբանելով, որ արդեն լավ է եւ կարողանում է քայլել: Որդիս չի աշխատում, ստանում է միայն իր հաշմանդամության թոշակը, որընույնիսկ չբարձրացավ: Ուզում եմ իմանալ, թե արդյոք նրա համար նախատեսված է որեւէ օգնություն կամ նպաստ պետության կողմից: Մեզ մոտ պատճառաբանում են, որ գրանցման հետ կապված խնդիրներ կան, եւ նպաստ չեն կարող տրամադրել: Որդիս գրանցված է իմ տան հասցեում, սակայն ապրում է առանձին այլ հասեցում: Սոցիալական բաժնից ասում են` որտեղոր գրանցված է Ձեր որդին, այնտեղ էլ պետք է ապրի, որ նպաստ ստանա: Խնդրում եմ պարզաբանել` օրենքով սահմանված կարգով նա կարող է նպաստ ստանալ:
Աթանեսյան Էդգար (Սիսիան գյուղ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Նպաստի կամ եռամսյակային հրատապ օգնություն ստանալու իրավունքը որոշելու համար Է.Աթանեսյանի որդին բնակչության պետական ռեգիստրումպետք է հաշվառվի փաստացի բնակության վայրի հասցեով, գործակալություն ներկայացնի ընտանիքի տվյալներիվերաբերյալ հավաստի եւ ամբողջական տեղեկատվություն, հաշվառվի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, որիցհետո ձեւավորված անապահովության միավորին համապատասխան` կորոշվի ընտանեկան կամ սոցիալական նպաստ, եռամսյակային հրատապ օգնություն կամ այլ աջակցություն ստանալու իրավունքը:Է. Աթանեսյանն իր որդուն հաշմանդամ ճանաչելու նպատակով կարող է կրկինդիմել բնակության վայրը սպասարկող ԲՍՓ հանձնաժողով առողջական վիճակի վատթարացման դեպքում այն հավաստողնոր բժշկական փաստաթղթերով: Վերափորձաքննության արդյունքում կկայացվի որոշում` հաշմանդամության սահմանման գործող չափանիշներին համապատասխան:
«Պետական նպաստների մասին» ՀՀօրենքի 30-րդ հոդվածի համաձայն` հաշմանդամության նպաստը նշանակվում է կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող հաշմանդամին:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ».Նշենք, որ ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 24-ի թիվ 1527-Ն որոշման համաձայն` իրականացվելիք փորաքննությանը քաղաքացին կարող է մասնակից դարձնել նաեւ իրկողմից ընտրած բուժող բժշկին կամ այլ բժիշկ մասնագետի` որպես ներկայացուցիչ:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: