Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, խոսելով Քաղաքացու օրը նշելու մասին, արդարացված համարեց կառավարության կողմից հատկացված 124 միլիոն դրամը՝ օրը նշելու նպատակով։
Մարզպետը, պատասխանելով ArmLur.am-ի հարցերին, թե ինչ է փոխվել մեկ տարվա ընթացքում, եւ ինքը որպես մարզպետ ինչ աշխատաքներ է կատարել, խոսեց մարզում տեղի ունեցած մի քանի աշխատանքների մասին։
«Մեր երկիրը այնքան հետ էր գնացել, որ այս ժամակահատվածում հսակայական փոփոխություն նկատելը, ինձ թվում է այդքան էլ ճիշտ է։ Կառավարության առաջ խնդիր կար հեղափոխությունից հետո տնտեսական ճգնաժամ թույլ չտալ; Ուրախությամբ կարող եմ նշել, որ դա մեզ հաջողվեց։ Մենք կարող էին հայտնվել այնպիսի վիճակում, որ մեր սառնարաններում ոչինչ չլիներ։ Մենք ինչ ունենք, դա պահպանել ենք, իսկ հիմա բավականին լավ տեմպերով ավելացնում ենք»,- մեզ հետ զրույցում ասաց Սանոսյանը:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: