Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմում են ներկայացրել դատարան. ինչ տեղեկություններ են ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am -ին երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ դիմում են ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Կից ներկայացնում ենք նամակի բովանդակությունը.

«Ռոբերտ Քոչարյանի գործը մոտ ապագայում ներկայացվելու է  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Քոչարյանի քրեական գործը քննող դատավորը որոշվելու է էլեկտրոնային մակագրության միջոցով, սակայն Քոչարյանի պաշտպանները տեղեկություններ ունեն, որ մակագրության գործընթացը հնարավոր է կազմակերպել այն ձևով, որպեսզի գործը հանձնվի նախապես որոշված դատավորի: Այդ մասին բազմաթիվ հրապարակվել են ԶԼՄ-ներում, երբ գործը համակարգիչ մուտքագրելուց առաջ փակվում են մնացած դատավորների դաշտերը և մնում է այն դատավորը, ով նախապես որոշված է տվյալ գործի քննության համար: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմում են ներկայացրել դատարան:

Նման հնարավորությունը բացառելու , բաշխման գործընթացը թափանցիկ դարձնելու և պաշտպանական կողմի կասկածները փարատելու համար խնդրում եմ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկա դարձնել վերջինիս քրեական գործի մակագրության ողջ գործընթացին»:




Լրահոս