Այսօր ՀՀ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի նիստում ՄԻՊ Արման Թաթոյանը մանրամասներ ներկայացրեց կառույցի զեկույցից, որի մեծ մասը կազմում էր նախորդ տարվա ապրիլյան դեպքերի ժամանակագրությունը։ Նա իր զեկույցում նշել էր, որ նախորդ տարվա ձերբակալությունները տարերային բնույթ էին կրում։
«Ամենակարևորն այն էր, որ ցույցերը խաղաղ են եղել և որևէ բռնություն չի կիրառվել, սա ամենակարևոր հարցն էր, մեծ նշանակություն ուներ։ Դեռ այն ժամանակ ԱԺ պատգամավորները հավաքի կազմակերպչի դերում էին, և նրանց կողմից կարևոր էին բռնությունից զերծ մնալու կոչեր հնչեցնելը», – նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում