Այսօր ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողվի նիստում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին մի քանի հարց ուղղեց՝ այդ թվում սոցիալական ցանցերում անհանդուրժողականության մթնոլորտի, առողջապահության կազմակերպման հետ կապված հարց եւ վերջում հետաքրքրվեց՝ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, թե՞ ոչ։
Ի պատասխան Թաթոյանը նշեց, թե սոցիալական ցանցերում հիմա էլ կա անհանդուրժողականության մթնոլորտ, ատելության դրսևորում։ Անդրադառնալով քաղաքական բանտարկյալների մասին հարցին` նա նշեց․ «Մարդու իրավունքների պաշտպանը չունի իրավական լծակներ, որպեսզի քաղաքական գնահատական տա»։
Մանրամասները՝ տեսանյութում