Ապրիլի 30-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս/թ ապրիլի 30-ին, ժ. 13:00-ին՝ Լոֆտում (Հասցե՝ Մոսկովյան 3) կկայանա ասուլիս: Թեմա՝ Մեկնարկում է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը։ Բանախոսներ՝ փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյան, դերասան Անտոն Մոզգալյով (ՌԴ), ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյանը։

Նույն օրը՝ ժ. 18:00-ին՝ Հ․Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում կկայանա «Արմմոնո» փառատոնի բացումը։ Բացման արարողությանը կհաջորդի Անտոն Մոզգալյովի «Ֆաուստ․Ծես» (ՌԴ) մոնոներկայացումը։

***

Ապրիլի 30-ին, ժամը 15.00-ին, Ճանապարհային ոստիկանության պետը և ոլորտի պատասխանատուները ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում լրագրողներին կներկայացնեն 2019 թ. առաջին եռամսյակի գործունեության արդյունքներն ու Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքները:
Լրագրողներին խնդրում ենք ներկայանալ ոչ ուշ, քան ժամը 14.45-ը:
Հասցեն` Երևան, Նալբանդյան 130, ՀՀ ոստիկանության Մշակույթի կենտրոն, 2-րդ հարկ:
Տեղեկատու հեռախոս՝ 011-56-02-63:

***

Ապրիլի 30-ին՝ ժամը 15:00-ին, Հայ-Ռուսական համալսարանում կայանալու է հինգերորդ միջբուհական մարզամշակութային և ինտելեկտուլ «ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ – 2019» մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը:

Ներկա է լինելու Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Մրցույթն անցկացվում է Հայ-Ռուսական համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությամբ:

***

Ապրիլի 30-ին՝ ժամը 15:00-ին, Հայ-Ռուսական համալսարանում կայանալու է հինգերորդ միջբուհական մարզամշակութային և ինտելեկտուլ «ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ – 2019» մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը:

Ներկա է լինելու Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Մրցույթն անցկացվում է Հայ-Ռուսական համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությամբ:

***

Ապրիլի 30-ին, ժամը 11:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրերն են Այգեստան 11 փողոց 34/1, 34 հասցեների բնակիչներ Լիլիթ Ասատրյանը, Էմմա Հակոբյանը փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը։

Թեմա՝  Արթուր Բաղդասարյանի կողմից իրենց սեփականությունից, անշարժ գույքից զրկված բնակիչներն արդարություն են պահանջում, մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է վաճառել ՀԱՊԿ ակադեմիայի շենքը այդ տարածքում գտնող բնակելի տների տարածքների հետ՝ առանց հատուցելու բնակիչներին։

***

Բարձրագույն կրթության միջազգայնացմանը նվիրված աշխատաժողով

Ապրիլի 30-ին, ժամը 10.00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ERASMUS+ BOOST («Հայաստանյան hամալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում») ծրագրի շրջանակներում տեղի կունենա բարձրագույն կրթության միջազգայնացմանը նվիրված միջազգային աշխատաժողով: Միջոցառմանը կմասնակցի ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:  

***

Ապրիլի 30-ին՝ ժամը 11:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը եւ Փաստաբանական պալատի փաստաբան Թամարա Բաղդասարյանը:

ԹԵՄԱ՝  կենդանի դոնորներից բացի, Հայաստանում կլինի նաև դիակային փոխպատվաստում.այս մասին օրերս տեղեկացրել էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը.դիակային փոխպատվաստման իրավական  և բժշկական գնահատականը:

***

Ապրիլի 30-ինժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա Աշխատավորների միջազգային օրվան նվիրված քննարկում «Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը հետհեղափոխական Հայաստանում. օրենսդրական բացեր և խնդիրներ» թեմայով:
Բանախոսներն են`
Ժորա Սարգսյան` ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության բաժնի պետ
Ռուբեն Սարգսյան` «APR Group» ՀԿ-ի նախագահ
Բորիս Խառատյան` Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ




Լրահոս