Երևանի քաղաքապետարանն արթնացավ խորը քնից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանն, ի վերջո, ձեռք է բերել երկար սպասված աղբատար մեքենաները:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը ապրիլի 26-ին պայմանագիր է կնքել «Կամազ Արմենիա» ընկերության հետ եւ ձեռք բերել 5 հատ աղբատար մեքենա: Ընդհանուր արժեքը կազմել է 236 մլն դրամ, իսկ պայմանագրի կատարման վերջնաժամկետը հունիսի 1-ն է:

Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ գնվել է աղբատար մեքենա հետեւի բարձմամբ՝КО-440, որի արժեքը կազմել է 42 մլն դրամ: Բացի այս քաղաքապետարանը ձեռք բերել նաեւ 2 հատ աղբատար մեքենա հետեւի բարձմամբ КО-440B, ընդհանուր արժեքը կազմել է 88 մլն դրամ: Իսկ ահա հետեւի բարձմամբ աղբատար 3 հատ մեքենայի՝ KO-440B1-01 համար ծախսվել է 106 մլն դրամ: Նշենք, որ բոլոր ձեռք բերված աղբատար մեքենաների արտադրման տարեթիվը 2019-ի է:

Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս