«Իմ քայլ»-ը կհանձնի Սերգեյ Բագրատյանին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության փակ նիստերից արտահոսքի պատճառով նոր ֆորմատ է ձեւավորվել՝ 10 հոգանոց փակ խմբում, որի կազմում են Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Հակոբ Սիմիդյանը, Լիլիթ Մակունցը, Ռուբեն Ռուբինյանը եւ այլք, նախնական քննարկում են անում, ապա այն հատվածը, որը ցանկանում են, որ «արտահոսվի», ներկայացնում են խմբակցության «փակ» նիստին:

Վերջին` ԲՀԿ-ին «նվիրված» նիստում հնչել է 2 մեսիջ. «Իմ քայլը» եւ Արարատ Միրզոյանը քաղաքական հայտարարություն կանեն Ծառուկյանի մանդատի մասին, եւ խմբակցությունը «կհանձնի» Սերգեյ Բագրատյանին, եթե հարուցված քրգործով դատախազը մտնի ԱԺ։ «Մեծամասնությունը խոսում է շանտաժի լեզվով, որովհետեւ վախեր ունի ԲՀԿ-ից եւ Ծառուկյանից` ԱԺ ապագա վերադասավորությունների մասով, եւ դա անում է հատկապես Մեդվեդեւի այցի օրը՝ որպես մեսիջ Ռուսաստանին, որի հետ վերջին շրջանում Ծառուկյանի հարաբերությունները սերտացել են»,- ասաց իմքայլականը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս