Անկում՝ փոխադրման ոլորտում․ ինչպիսին է պատկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական թվերով անգամ` այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանի տրանսպորտի գործունեության հետ կապված` լինի դա բեռնափոխադրումներ, թե ուղեւորափոխադրումներ, անկում է արձանագրվել: Ընդհանուր բեռնափոխադրումները, անցած տարվա համեմատ, նվազել է 61.4 տոկոսով։ Ավտոտրանսպորտով ընդհանուր բեռնափոխադրումների անկումը կազմում է 73.5 տոկոս։

Սակայն ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները ըստ նպատակի դիտարկելիս տեսնում ենք, որ արտահանումը աճել է 5.6 տոկոսով, ներմուծումը` 29.4 տոկոսով, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումները, հակառակը, նվազել են 82.7 տոկոսով։

Մյուս կողմից՝ ընդհանուր ուղեւորափոխադրումները նվազել են 0.9 տոկոսով: Ի դեպ, ուշագրավն այն է, որ ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալը, անցած տարվա համեմատ, զգալի աճել է՝ կազմելով 74.6 տոկոսով, փոխարենը` ավտոմոբիլային ուղեւորափոխադրումները նվազել են 3 տոկոսով:




Լրահոս