Armenian text to speach

Սամվել Բաբայանը դատի է տվել ոստիկանությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը դատի է տվել Արցախի ոստիկանությանը, իրեն Արցախում հաշվառումից հանելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բաբայանը. «Մենք ունենք վերջին տասը տարին անընդհատ կացության խնդիր, մենք առաջին հերթին դատի ենք տվել։ Գործը դատարանում է, մայիսի քսաներեքին Ստեփանակերտում տեղի կունենա դատ, տեսնենք ինչ պատասխան են տալու։ Մենք հանդիպում ենք քաղաքացիների հետ, պատրաստվում ենք ստորագրահավաքի»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Արցախում տեղի ունենա իշխանափոխություն, Բաբայանն ասաց՝ դա պարզ կլինի ժողովրդի հետ հանդիպումներից հետո․ «Հանրահավաքներ կանենք, կխոսենք, հետո նոր կասենք։ Մարդկանց ասում են, եթե դուք ինչ-որ քայլ անեք, ապա ձեր գործը կկորցնեք, ես դա բնական եմ համարում, քանի որ այդ մարդիկ իրենց պաշտոնը ցանկանում են ատամներով պահել»:




Լրահոս