«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից պարզաբանումներ է խնդրել բիզնեսի հետ նրա ունեցած առնչությունների վերաբերյալ:
Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանը պատրաստվում է շատ կոպիտ պատասխանել Միրզոյանին՝ նրան ուղարկելով ԱԺ-ում իր վերջերս տված հարցազրույցի տեսագրությունը, որտեղ նա հայտարարում է, որ ինքը անմիջականորեն չի զբաղվում բիզնեսով, իսկ իրեն սեփականության իրավունքով պատկանող ընկերությունները հանձնել է հավատարմագրային կառավարման: Կարճ եւ կոնկրետ»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում