«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ճակատագիրը որոշակիացել է: Ավելին` հիմնադրամն այլեւս նոր տնօրեն ունի` Արգամ Արշակյանը, որը նախկինում զբաղեցրել է նույն հիմնադրամի մարզային երիտասարդական կենտրոնների համակարգողի պաշտոնը: Տեղեկացնենք, որ հոգաբարձուների խորհրդի նիստը տեւական ժամանակ չէր կայանում, ինչի պատճառով հիմնադրամը գործունեություն չէր իրականացնում, իսկ աշխատողները արդեն մի քանի ամիս է` աշխատավարձ չեն ստացել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրեր առաջ կայացել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Ի դեպ, տեղեկացնենք, որ հիմնադրամի պաշտոնական կայքէջում ներկայացված է միայն հոգաբարձուների խորհուրդի նոր կազմը, որը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում եւ յուրացում կատարելու մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի (ՀԵՀ) նախկին գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին: Նրա գործն ուղարկվել է դատարան»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում