Երկրապահ կամավորական միության անդամներն այսօր վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգեցին Մուշեղ Մխոյանի՝ Վոժդի հիշատակը:
Նա 1989 թվականին Երևանում Սամսոն Ղազարյանի հետ կազմավորել է «Միավորված ուժերի շտաբը» (ՄՈՒՇ), որի հրամանատարն է եղել։ 1988-1991 թվականներին մասնակցել է ՀՀ Տավուշի, Նոյեմբերյանի, Արարատի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի շրջանների ինքնապաշտպանական մարտերին։ Վոժդը զոհվել է 1991 թվականի մայիսի 4-ին եւ հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: