Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը ճշտում է տեղեկությունն այն մասին՝ արդյոք Մոսկվա-Մուրմանսկ չվերթի այրված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր եղել են, թե ոչ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ «Աերոֆլոտ» ավիաընկերությանը պատկանող Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող ինքնաթիռն օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց վթարային վայրէջք է կատարել «Շերեմետևոյում», և հենց վայրէջքի պահին էլ բռնկվել են օդանավի շարժիչները: