Հայտնի են Մոսկվա-Մուրմանսկ չվերթի զոհերի անունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է Մոսկվա-Մուրմանսկ չվերթի 40 ուղևոր և անձնակազմի 1 անդամ։ Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են մայիսի 5-ին «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100-ի վթարային վայրէջքի հետևանքով զոհված անձանց անունները։ Նախնական տվյալներով՝ նրանց մեջ հայեր չկան։ Բուժօգնության է դիմել 19 մարդ։

Որոշ տվյալներով, մարդիկ հիմնականում մահացել են դարակներից ձեռքի ուղեբեռները դուրս բերելու փորձի պատճառով, ինչը դժվարացրել է տարհանումը։

Օդանավում գտնվել է 72 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։




Լրահոս