ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ իշխանափոխությունից հետո զբոսաշրջային ընկերությունների լիցենզավորման գործընթացը կյանքի չկոչվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո, երբ նոր իշխանություն ձեւավորվեց զբոսաշրջային ընկերությունների լիցենզավորման գործընթացը կյանքի չկոչվեց: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը լրագրողների հետ հանդիպմանը հիշեց, որ նախկինում լիցենզավորման գործընթացի վերաբերյալ պետական համակարգում դեմ կարծիքներ էին հնչել:

«Իհարկե, զբոսաշրջային պետական կոմիտեն հանդես էր գալիս հենց լիցենզավորման առաջարկությամբ եւ պնդում եւ հիմնավորում էր դրա անհրաժեշտությունը:

Օբյեկտիվորեն նման հակառակ պնդում լինում էր այն իմաստով, որ արդյոք մենք սրանով տնտեսվարող սուբյեկտի իրավունքները չենք սահմանափակում, լրացուցիչ բեռ նրանց վրա չենք դնում: Արդյոք ավելի լավ չէ՞ կամավոր որակավորման համակարգեր լինեն: Հիմա ժամանակն է, որ մենք վերսկսենք այդ գործընթացը եւ նորից շրջանառության մեջ դնենք այն օրենքների նախագծերի փաթեթը, որն ուղղված կլինեն այս դաշտի անհրաժեշտ իրավական կարգավորմանը»,- նկատեց մասնագետը:

Armlur.am-ի թղթակիցը հետաքրքրվեց`լիցենզավորվելուց հետո զբոսաշրջային ընկերության համար որքան կծանրանա բեռը. «Ես չեմ կարծում, որ դա էական ծանր բեռ է լինելու տնտեսվարողի համար, պարզապես բոլորը հասկանալու են, իմանալու են, որ ունեն օրենքով պարտադիր պահանջներ: Եւ դրանք խախտելու դեպքում կարող են զրկվել գործունեության իրավունքից»:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Ս.Հ.




Լրահոս