ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞ւմ եք վստահում Ձեր կուտակային կենսաթոշակային միջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներն ամեն ամիս սոցիալական վճար են կատարում, և չափազանց կարևոր է իմանալ, թե ում եք վստահում Ձեր գումարն ու ինչպես է այն կառավարվում: Հայաստանում գործող կուտակային կենսաթոշակային համակարգն ունի երկու կառավարիչ, որոնցից մեկն աշխարհի առաջատար կազմակերպություններից մեկի մասնակցությամբ հիմնադրված և կառավարվող Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթն է:

Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը հիմնել են ֆրանսիական Ամունդի Ասեթ Մենեջմենթ ընկերությունը՝ 51% և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը՝ 49% մասնակցությամբ: Ֆրանսիական Ամունդի Ասեթ Մենեջմենթի գլխավոր բաժնետերը Կրեդիտ Ագրիկոլ խումբն է՝ 69,9% մասնակցությամբ: Մյուս հիմնադիրը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, 1996 թվականին հիմնվել է Եվրոպական միության TACIS ծրագրի շրջանակում: 2006-ի սեպտեմբերին ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբն իրականացնելով ֆինանսական ներդրում բանկի կապիտալում, դարձել է բանկի բաժնետերերից մեկը:

Ամունդի Ասեթ Մենեջմենթի կառավարման ներքո գտնվող ակտիվների ծավալն ավելի քան 1 տրլն 400 մլրդ եվրո է: Ընկերությունը ներկայացված է 37 երկրներում: Ընկերության աշխատակիցների թիվն անցնում է 4500-ը, հաճախորդները՝ 100 միլիոնից ավելի են: Ամունդին Եվրոպայի ամենամեծ ակտիվների կառավարիչն է` իր կառավարման տակ ունեցած ակտիվների մեծությամբ և աշխարհում ունեցած ծանրակշիռ դիրքով:

Ընկերությունն ակտիվների կառավարման ոլորտում համաշխարհային աղյուսակի գլխավոր 10-նյակում է:
Ընկերության նպատակն է Հայաստանում դառնալ երկարաժամկետ ինստիտուցիոնալ ներդրող և լինել առաջատար՝ առաջարկվող ծառայությունների որակով և թափանցիկությամբ, ծառայությունների մատուցման արդյունավետությամբ, կայուն զարգացման և սոցիալական պատասխանատվության հանձնառությամբ, հաճախորդների հետ հարաբերությունների որակով: Սա ընկերության գլխավոր առավելությունն է, որն արտացոլված է Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի կարգախոսում. Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը Ձեր փորձառու գործընկերն է:

«Կորպորատիվ մշակույթի և արագ զարգանալու կարողության շնորհիվ, ակտիվների կառավարման ոլորտում Ամունդին արձանագրել է նշանակալի աճ և արդյունքներ: Մենք միշտ առաջնորդվում ենք կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներով, մեծ ուշադրություն ենք դարձնում հասարակության առջև մեր ստանձնած սոցիալական պարտավորություններին և շրջակա միջավայրի պահպանության հարցերին։ Որպես գլոբալ խաղացող Ամունդին բացառիկ դիրքում է, կարող է ամբողջ աշխարհում իր հաճախորդներին առաջարկել պրոդուկտների մեծ տեսականի և բազմազան լուծումներ։ Ամունդիի ամբողջ էքսպերտիզան, լայն դիվերսիֆիկացիան, ներդրումային լուծումների բազմազան ընտրությունը և ռազմավարությունը թույլ են տալիս արդարացնել մեր բոլոր հաճախորդների սպասելիքները: Ամբողջ աշխարհում մենք մոտ ենք մեր հաճախորդներին, փաստ, որն ավելի է ամրապնդում հաճախորդների վստահությունը»,- իր խոսքում նշել է Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի տնօրեն Ժան Մազեջյանը։

Ավելին` դիտեք տեսանյութում։




Լրահոս