Զինակոչիկները մայրերը՝ ամբաստանյալի աթոռին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հատկապես մայրերն անում են ամեն ինչ՝ իրենց որդիներին ժամկետային զինծառայությունից ազատելու համար: Ու հիմա մի շարք անձինք, հիմնականում` զինակոչիկների մայրեր, կաշառք տալու համար հայտնվել են ամբաստանյալի աթոռին:

Ընդ որում` հետաքրքիրն այն է, որ թեեւ նրանք փորձել են կաշառք տալով որդիներին ազատել զինծառայությունից կամ տեղափոխել հետագա ծառայության համար ավելի հարմար վայր, բայց եւ վերջում խարդախության զոհ են դարձել: Անձը, որին տվել են այդ գումարները, յուրացրել է դրանք` չկատարելով խոստումը: Նշենք, որ կաշառքի չափը 2500 դոլարից մինչեւ 8000 դոլար է կազմել: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ սպասենք այս գործերով զարգացումներին»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս