Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի եղբոր որդին` Վահագն Օհանյանը, այժմ զբաղեցնում է Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Ի դեպ, ԱԻՆ-ում տարածված լուրերի համաձայն` վերջինս այդ պաշտոնին նշանակվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանի շնորհիվ, սակայն երբ Ռոստոմյանը հեռացավ նախարարի պաշտոնից, Վահագն Օհանյանը շարունակեց մնալ այդ պաշտոնին:
Ի դեպ, ուշագրավն այն է, որ, ըստ նախարարությունում տարածված լուրերի, Վահագն Օհանյանը, կապ ունենալով նախկին իշխանությունների հետ, կարողացել է մնալ այդ համակարգում եւ զբաղեցնել աշխատակազմի ղեկավարի յուղոտ պաշտոնը:
Ավելին, նախարարությունում խոսակցություններ կան, որ հենց նախկին իշխանություններն էլ բարեխոսել են Վահագն Օհանյանի համար, որ նա աշխատի այդ պաշտոնին: Օրերս ԱԻՆ-ում տեղի ունեցած միջացառման ժամանակ փորձեցինք զրուցել Վահագն Օհանյանի հետ, սակայն վերջինս հորդորեց դիմել լրատվական բաժին, իսկ, ահա, ավելի ուշ, անդրադառնալով մեր տեղեկություններին, հայտնեց, որ իր ամբողջ կյանքում իր ուժերով է առաջ գնացել: