ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկար արվել է Երեւանում

Վերջին շրջանում կարծես ավանդույթ է դարձել հայ գրողների խոսքերը մեքենաների ապակիներին փակցնելը:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` կազմակերպության լուծարման դեպքում ինչ ժամկետում պետք է ներկայացնել հաշվետվությունները:

Իրինա Գրիգորյան (34 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Գրիգորյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1 հոդվածի համաձայն` հարկ վճարողի լուծարման դեպքում մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկային մարմին ներկայացված միջանկյալ եւ (կամ) լուծարքային հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկներ (հայտարարագրեր, հաշվետվություններ, հաշվեկշիռներ), եթե այդ հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) ներկայացնելուց հետո մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկ վճարողը որեւէ գործարք կամ գործառնություն չի կատարել, որոնց հիման վրա առաջացած պարտավորությունների վճարման օր է համարվում դրանց ներկայացմանը հաջորդող տասներորդ աշխատանքային օրը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հաշվարկային փաստաթղթերը (բացառությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների եւ ապրանքների արտահանման դեպքում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի) դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով` ՀՀ կառավարության սահմանած կարգով:

 

 

 

ՀԱՐՑ. Ես աշխատում եմ եւ ունեմ սոցիալական փաթեթից օգտվելու հնարավորություն: 3-4 տարի չեմ օգտվել այդ գումարից եւ այս տարիների ընթացքում իմ հաշվին կուտակված գումար ունեմ: Խնդրում եմ ասել` հիմա ես կարող եմ կանխիկացնել իմ գումարը, թե պարտադիր է աշխատանքից ազատվել, ապա նոր միայն կանխիկացնել գումարը:

Յուրիկ Մարտիրոսյան (51 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Սոցիալական փաթեթի հատկացման կարգը սահմանված է Կառավարության 2012թ. դեկտեմբեր 27-ի N1691-Ն որոշմամբ, որի N1 հավելվածի 19-րդ մասի ե՛ւ 1-ին, ե՛ւ 3-րդ կետերի համաձայն` սոցիալական փաթեթի հաշվում առկա ազատ դրամական միջոցները հնարավոր է կանխիկացնել միայն հետեւյալ դեպքերում.
1. աշխատողի` կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու ու սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման ժամանակ (երբ դադարում է նրա` սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը, եւ նրա սոցփաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներ չեն կատարվում),
2. սոցիալական փաթեթի հաշվին առկա ազատ դրամական միջոցները հնարավոր է կանխիկացնել` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա, որպես կատարված սոցիալական վճարների փոխհատուցում սոցիալական փաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդը, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում ստացման ենթակա աշխատավարձից եւ ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փոխանցված սոցիալական վճարների չափը:
Ելնելով որոշման կարգավորումներից` նշենք, որ սոցիալական փաթեթի հաշվում առկա ազատ դրամական միջոցները կանխիկացնել հնարավոր է վերոնշյալ հիմքերից որեւէ մեկի առկայության դեպքում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով, մնում է քաղաքացին համապատասխանի հիմքերից որեւէ մեկին, ապա նոր հնարավորություն ունենա կանխիկացնել սոցփաթեթում առկա դրամական իր հաշիվները:




Լրահոս