Մայիսի 8-ին մեծ շուքով ու հանդիսավորությամբ նշվեց Երկրապահի օրը: Օր, որը խորհրդանշում է նաև Շուշիի ազատագրումը:
997-ի նոյեմբերին` ԵԿՄ 3-րդ համագումարում որոշում ընդունվեց, համաձայն որի մայիսի 8-ին նշվում է Երկրապահի օրը, իսկ արդեն 2002-ի փետրվարից ԱԺ «Հայաստան» երկրապահական խմբի ակտիվ ջանքերի շնորհիվ ՀՀ ԱԺ որոշմամբ օրն ընդգրկվեց նաև պետական տոնացույցում: Ամսաթվի ընտրությունը պատահական չէ, այն խորհրդանշում է 1992-ին Շուշիի ազատագրումը: Յուրաքանչյուր տարի այս օրը ԵԿՄ վարչության որոշմամբ կազմակերպվում է ԵԿՄ բարձրագույն պարգևի՝ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի պարգևատրությունը։