Հրդեհ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում գտնվող սրճարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճկների նախարարության «911» ծառայությանը մայիսի 8-ին, ժամը 06:50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում գտնվող սրճարանում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:04-ին, մարվել՝ 07:28-ին:

Ամբողջությամբ այրվել է Երվանդ Քոչարի փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում գտնվող սրճարանի գույքը՝ մոտ 40 քմ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:




Լրահոս