Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբվողների թվում անակնկալներ չեն լինի․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանը, որ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար կալանքի տակ է, «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ այս շրջանում ընդդիմադիր խմբակցությունները համախմբվում են եւ առաջիկայում կարող են մարտահրավեր նետել նոր ղեկավարությանը: Ըստ էության, այստեղ անակնկալներ չեն լինելու. խոսքն այն կուսակցությունների ու գործիչների մասին է, որոնք մշտապես էլ համագործակցել են Քոչարյանի հետ` թե՛ նրա իշխանության տարիներին, թե՛ կալանավորումից հետո:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանից մեկնաբանություններ ստանալ: «Հանուն հայության միավորման` ցանկացած ուժի շուրջ դա հնարավոր է, մենք հիմա էլ աշխատում ենք հանուն դրա»,- նշեց նա: Մինչ այդ մեզ հայտնի դարձավ, որ Քոչարյանը նման համախմբման փորձել է գնալ Աժ արտահերթ ընտրություններից առաջ` ցանկանալով քաղաքական բեւեռ ձեւավորել, սակայն վերջին պահին նրա հետ համագործակցելու հայտ ներկայացրած ուժերն ու անձինք միանգամից «անհետացել են», եւ Քոչարյանն էլ դրանից հետո որոշել է չմասնակցել ընտրություններին` դժգոհելով ոմանց տղամարդկության պակասից »:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս