Հանգստի գոտու սեփականատերը մեղադրում է Խաչատուր Քոքոբելյանին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհին` Աղստեւի աջ ափին գտնվող «Հեքիաթ» հանգստի գոտու սեփականատեր Սամվել Մատինյանն ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին մեղադրում է իրեն պատկանող տարածքը ճահճուտի վերածելու համար:

Ըստ Մատինյանի` գետի վրա Քոքոբելյանին «Կոկ» ՍՊԸ-ն ՀԷԿ է կառուցել կանոնների կոպտագույն խախտումներով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ մինչեւ թավշյա հեղափոխությունը Խ․ Քոքոբելյանն իրեն ասել է, որ ինքն այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի հարազատների հետ սերտ կապերի մեջ է` ակնարկելով, որ իր դեմ բողոքներն անօգուտ են: Մատինյանն ասաց, որ հեղափոխությունից հետո Հայաստանում իրավիճակ է փոխվել, ինքը ձգտում է արդարության:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց «Կոկ Սիստեմ» ՍՊԸ, որի իրավաբան Արփինե Մաթեւոսյանը նշեց, թե «Հեքիաթ» ռեստորանային համալիրը հողատարածքը ձեռք է բերել ավելի ուշ, քան իրենց ՍՊԸ-ին ՀԷԿ կառուցելու թույլտվության տրամադրումը: Նաեւ ասաց, որ իրենք գնացել են որոշ զիջումների»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս