Մամուլում այսօր տեղեկություններ եղան այն մասին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հասարակական կարծիքի ուսումնասիրություն է իրականացրել՝ պարզելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը: Նույն լուրերի համաձայն` Փաշինյանի վարկանիշը անկում է գրանցել՝ հասնելով 34 տոկոսի:
Մինչդեռ ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից, ի պատասխան ArmLur.am-ի ճշտող հարցի` իրականացվո՞ւմ են արդյոք նման ուսումնասիրություններ կառույցում, եթե այո` ինչ դիրքերում է վարչապետը, ի պատասխան լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ԱԱԾ-ն նման հարցումներ չի իրականացրել, եւ առհասարակ նման գործառույթ չունի, ուստի մամուլի հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում: