ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը` համացանցից

Գրությունը գովազդում է անգլերենի որակալ ուսուցման վերաբերյալ տեղեկություն, սակայն հենց հայտարարության տեքստը հուշում է այդ «որակ»-ի մասին: Նշենք, որ անգլերեն բառը գրվում է «english», այլ ոչ թե «inglish»:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` ներմուծվող բեռը բարեգործական որակելու համար ինչ պետք է անել, ում է անհրաժեշտ դիմել:

Շուշան Գալստյան (36 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 98-րդ հոդվածի օրենսդրությամբ (այդ թվում` միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ բնույթի որոշում է մարդասիրական օգնությունը համակարգող, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը: «Բարեգործական ծրագրերի մասին» N66-Ն որոշման համաձայն` ծրագրերը բարեգործական որակելու գործառույթը վերապահված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու հնարավորություն տրամադրելու կամ մերժելու մասին որոշումն ընդունվում է դիմումը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` ինչպես է կատարվում Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց հաշվառումը: Ուզում եմ հստակ տեղեկանալ` արդյոք հաշվառման համար դիմելու ժամկետի սահմանափակում կա, թե ոչ:

Զարուհի Մինասյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Զ. Մինասյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ժամկետի սահմանափակում չկա: Փոխհատուցում ստանալու համար Հայրենական մեծ պատերազմի վետերանը հաշվառման նպատակով իր փաuտացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին (Փարոս) անձամբ կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում է սահմանված ձեւի դիմում եւ հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթեր:
Հայրենական մեծ պատերազմի վետերանի պահանջով սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը հաշվառումը կարող է իրականացնել վետերանի բնակության վայրում` կազմակերպելով տնային այցելություն (ներառում է այցելություն բուժման վայր):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավանդի հատուցման իրավունք ունեցող ցանկացած անձ կարող է ինքնուրույն հաշվարկել իր ավանդի փոխհատուցման ենթակա գումարի չափը:




Լրահոս