«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի եղբայրը` Լյովա Սարգսյանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ դատական հայց է ներկայացրել՝ բողոքարկելով հանձնաժողովի` իրեն վարչական տույժ նշանակելու մասին ապրիլի 9-ի որոշումը: Ու զարմանալի զուգադիպությամբ այդ գործը քննելու է նրանց ընտանիքի հետ սերտ հարաբերություններ ունեցող դատավորը:
Խոսքը Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջ՝ ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիշա Հարությունյանի դստեր՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի մասին է: Հենց նրան է մակագրվել Ս. Սարգսյանի եղբոր գործը: Ի դեպ, Անի Հարությունյանը ԴԱՀԿ նախկին պետ, այժմ մեղադրյալ Միհրան Պողոսյանի քեռու դուստրն է: Հետաքրքիր է՝ Անի Հարությունյանը, ում բաժին է հասել քրեական գործը, ինքնաբացարկ կհայտնի արդյոք՝ հաշվի առնելով հայցվորի ու իրենց ընտանիքի հարաբերությունները, թե կգերադասի շրջանցել օրենքը»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում