«Այսօր կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի շուրջ որոշումը։ Ինչպես հայտնի է, երեկվա դատական նիստը ընթանում էր դռնբաց։ Նիստին զուգահեռ դրսում իրար էին խառնվել Քոչարյանի կողմնակիցներն ու ընդդիմադիրները, որոնց միջեւ հաճախ բախումներ էին տեղի ունենում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր եւս դատարանի դիմաց սպասվում է երկու թեւերի ներկայացուցիչների «հանդիպումը», որը եւս սպառնում է վերածվել բախման։
Ընդ որում, նշենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանին ընդդիմադիրները ավելի շատ են լինելու, դատարան են գալու ավելի կազմակերպված, եւ չի բացառվում, որ մեծ մասը լինեն հենց «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների անդամները։ Ի դեպ, հատկանշական է, որ Քոչարյանին սատարելու համար դատարան եկածները երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ էին պարզել նրա նկարներով ցուցապաստառներ այն դեպքում, երբ իրենց պահանջն իշխանությունից է, իսկ ՀՀ-ում Տեր-Պետրոսյանը վաղուց արդեն իշխանության ղեկին չէ»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում