Մայիսի 15-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 15-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ՝ տարածաշրջանային գործընթացների և հնարավոր զարգացումների շուրջ:

Ժամը 12:00՝ Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: ԹԵՄԱ՝ ոլորտի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները:

Ժամը 13:00՝ Սպառողների ասոցիացիա հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը և Սպառողների խորհրդատվության կենտրոն հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը: ԹԵՄԱ՝ Երևանի բազմահարկ շենքերի վերելակների փոխարինման համալիր ծրագիրը՝ սպառողների իրավունքների իրացման տեսանկյունից:

***

Մայիսի 15-ին՝ ժամը 11:00–ին Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում (Արգիշտի փող. 1), տեղի կունենա Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի մամուլի ասուլիսը:

***
Մայիսի 15-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` նվիրված մայիսի 18-ին Հայաստանում կայանալիք մինչև 21 տարեկանների սպորտային պարերի Աշխարհի առաջնությանը:

Մամուլի ասուլիսի առաջնության կազմակերպիչները՝ Հայաստանի սպորտային պարերի Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Սուրեն Մխիթարյանը, ՀՍՊՖ-ի արտաքին հարցերի պատասխանատու Ալբերտ Հակոբյանը և նույն կազմակերպության գործավար Իրինա Ֆիլիպչուկը կպատմեն կայանալիք մրցումների և հայ մասնակիցների մասին, կասեն, թե ինչպես առաջնությունը կնպաստի Հայաստանում սպորտային պարերի մասսայականացման, զարգացման, առողջ ապրելակերպի, սպորտային վարպետության բարձրացման հարցում, և ի՞նչ դրական ազդեցություն կարող է ունենալ այս մրցույթը Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության, հետևաբար նաև տնտեսության զարգացման վրա։

****

Մայիսի 15-ին, ժամը` 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Վալերիյ Օսիպյանի եղբորորդի՝ Սեդրակ Օսիպյանի կողմից դանակահարված Վանուշ Ալեքսանյանի գործով` մեկ այլ հոդվածով, որպես մեղադրյալ ներգրավված Սարգիս Հովհաննիսյանի եղբայրը՝ Սամվել Հովհաննիսյանը:

Թեման՝ Վալերիյ Օսիպյանի եղբորորդի՝ Սեդրակ Օսիպյանի կողմից դանակահարված Վանուշ Ալեքսանյանի գործով ինչո՞ւ են վկաները և տուժող կողմը դարձել մեղադրյալ, ինչո՞ւ է տուժող կողմը փոխել ցուցմունքները:

***

Մայիսի 15-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեման՝ «1. 100 տ. առաջ Հայաստանում տեղի ունեցավ մի կարևոր իրադարձություն՝ մայիսի 28-ը որպես Անկախության օր նշելու որոշում կայացնելու մասին: 2. Ներքաղաքական զարգացումներ. Ռ. Քոչարյանի գործը, հարակից հարցեր: 3. ՀՀ-Արցախ. վերջին գործընթացները»:

***

Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման կլինի «Բռնությունը ընտանիքում.  իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:

Բանախոսներն են`

Զառա Հովհաննիսյան` իրավապաշտպան

Շուշան Խուրշուդյան` ՄԻՊ աշխատակազմի Հետազոտական և կրթական կենտրոնի նեկայացուցիչ

Հասմիկ Գևորգյան` Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար

Արմինե Վարդանյան` «Ծնողի դպրոց»-ի հոգեբան-դասընթացավար

Բանախոսների ցանկը կհամալրվի:

***

Վաղը՝ մայիսի 15-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Ընտանիքի միջազգային օրվան:

Բանախոսներն են՝

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը

ՄԱԿ-ի ԲնակչությանհիմնադրամիգործադիրներկայացուցիչԾովինարՀարությունյանը

Ասուլիսը տեղի կունենա ս.թ. մայիսի 15-ին, ժ. 13:00-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: Հասցե՝ Կառավարության 3-րդ տուն, 3-րդ հարկ:




Լրահոս