Բակո Սահակյանը կներկայանա՞ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:

Լեռնային Ղարաբաղի ներկա և նախկին ղեկավարները երաշխավորագիր են ներկայացրել դատարան՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։ Երաշխավորագիրը դատարան ներկայացրին Քոչարյանի պաշտպանները։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը տեղեկացրեց՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը պետք է ներկայանան դատարան, իրենց մոտեցումը վերահաստատեն, որից հետո դատարանը կլսի մյուս կողմի կարծիքը և կքննարկի միջնորդությունը։

Արդեն տեղեկացրել ենք, որ Արկադի Ղուկասյանը կգա դատարան` մասնակցելու Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին: Իսկ ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, վերջինս կներկայանա դատարան, թե ոչ, ArmLur.am-ը կապ հաստատեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ, վերջինս ասաց. «Այս պահին չեմ կարող հայտնել, երբ կգա, կիմանաք»:

 




Լրահոս