Երևանի ճարտարապետ Արթուր Մեսչյանը ասուլիսի ժամանակ խոսեց մետրոյի նոր կայարանի մասին:
«Հուսով ենք որ շուտով կավարտենք նախագծային աշխատանքները, եւ մյուս տարվա սկզբից կսկսվեն շինարարական աշխատանքները։ Կսկսենք կաամուրջից հետո դրա վրա կտեղադրվի կայարանը, եւ մյուս աշխատանքները կիրականացվեն։ Բարդ խնդիր է։ Մետրոպոլիտենի համակարգը բարդ համակարգ է եւ տարբեր ոլորտի մասնագետներ պետք է ունենան հանդիպումներ, եւ մենք աշխատում ենք այդ մասնագետների հետ։
Կայարանը կլինի երկրորդ մասիվից մինչև նախկին պոլիտեխնիկ ինստիտուտի մոտ։ Հետագայում զարգացում կլինի դեպի հաղթանակի այգի։ Ասեմ, որ դա կառուցվելու է ոչ բյուջետային ռեսուրսով»,-ասաց Մեսչյանը:
Մանրամասնրեը` տեսանյութում: