Մայիսի 16-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 16-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը:

ԹԵՄԱ՝ ներքաղաքական զարգացումներ. արտաքին քաղաքականության մարտահրավերներ:

***

ժամը 12-ին, Ազատության հրապարակում տեղի է ունենալու կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար <<Պահանջում ենք քրեական պատասխանատվություն>> խորագրով քաղաքացիական զբոսանք-ակցիա՝ կենդանասերների և նրանց կենդանիների մասնակցությամբ: Ակցիային մասնակցելու է նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հանդիպում ենք Ազատության հրապարակում, այնուհետև Հյուսիսային պողոտայով քայլում ենք դեպի Հանրապետության հրապարակ` Կառավարության շենքի մոտ:

***

Մայիսի 16-ին, ժամը 13.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Երևան-Թբիլիսի տեսակամուրջ՝ նվիրված զբոսաշրջային սեզոնի բացմանը:

Ամեն տարի շուրջ կեսմիլիոն զբոսաշրջիկ իրենց արձակուրդն անցկացնում են Վրաստանում: Ի՞նչ նորույթներ են պատրաստել վրացական տուրիստական ընկերությունները հանգստացողների համար: Ի՞նչ կարող են առաջարկել հայկական տուրիստական ընկերությունները Վրաստանից ժամանող զբոսաշրջիկներին: Այս և այլ հարցերին կպատասխանեն փորձագետները Երևանից և Թբիլիսիից։

Թբիլիսիում

Զբոսաշրջության հարցերով փորձագետ, Վրաստանի համալսարանի պրոֆեսոր Նիկո Կվարցխելիյան,

Երևանում

Զբոսաշրջության հարցերով փորձագետ, գիտությունների թեկնածու, «First Travel» զբոսաշրջային ընկերության տնօրեն Կարեն Անդրեասյանը։




Լրահոս