ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը` համացանցից

Սուրճի ապարատի գնացուցակը տարօրինակ է. «կաթով սուրճ»-ն արժե 150 դրամ, իսկ «սուրճ կաթով»-ը` 200 դրամ: Թե որն է այս երկուսի որակական տարբերությունը, դժվար է հասկանալ:

 

 

ՀԱՐՑ. Եթե կազմակերպությունը լուծարվում է, ապա ի՞նչ ժամկետում պետք է ներկայացնել հաշվետվությունները:

Ռուզաննա Վարդանյան (49 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1 հոդվածի համաձայն` հարկ վճարողի լուծարման դեպքում մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկային մարմին ներկայացված միջանկյալ եւ (կամ) լուծարային հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկներ (հայտարարագրեր, հաշվետվություններ, հաշվեկշիռներ), եթե այդ հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները, հաշվեկշիռները) ներկայացնելուց հետո մինչեւ հաշվետու ժամանակաշրջանների ավարտը հարկ վճարողը որեւէ գործարք կամ գործառնություն չի կատարել, որոնց հիման վրա առաջացած պարտավորությունների վճարման օր է համարվում դրանց ներկայացմանը հաջորդող տասներորդ աշխատանքային օրը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո:

 

 

ՀԱՐՑ. Սոցիալական փաթեթն ինչպե՞ս է հատկացվում: Ուզում եմ ծանոթանալ տրամադրվող կարգին:

Լարիսա Մուսինյան (41 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Սոցիալական փաթեթից օգտվելու համար աշխատողը բանկում բացում է սոցիալական փաթեթի հաշիվ: Սոցփաթեթի հաշիվը բացելուց հետո աշխատողը կարող է բանկից ստանալ սոցիալական փաթեթի հաշվի մասին տեղեկանք կարգով նախատեսված դեպքերում համապատասխան հաստատություններին ներկայացնելու համար: Ընթացիկ տարվա սոցիալական փաթեթի գումարն իր սոցփաթեթի հաշվին փոխանցելու համար աշխատողը լրացնում է սոցիալական փաթեթի գումարի փոխանցման մասին դիմում՝ համաձայն ձեւի, որը բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանքի հետ միասին ներկայացվում է աշխատավայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում:
Դիմումի եւ տեղեկանքի հիման վրա սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը տվյալ անձի սոցիալական փաթեթի գումարը փոխանցում է աշխատողի սոցփաթեթի հաշվին` ամսական կտրվածքով` բացառությամբ հանգստի ապահովման ծառայությունից օգտվելու դեպքի, երբ աշխատողը կարող է իր եւ զբոսաշրջային օպերատորի միջեւ կնքված պայմանագիրը ներկայացնել իր աշխատանքի վայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում սոցիալական փաթեթի տվյալ բյուջետային տարվա համար նախատեսվող սոցիալական փաթեթի գումարները միանվագ իր սոցիալական փաթեթի հաշվին փոխանցելու նպատակով:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատողը պարտադիր պետք է այդ ծառայությունից օգտվելու ժամանակահատվածում գտնվի արձակուրդում:




Լրահոս