Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում մերժվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը, որով նրանք առաջարկում էին փոփոխություն կատարել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում եւ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում»:

Մասնավորապես, նրանք առաջարկում էին շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը տեսակցողի հետ տրամադրել այնպիսի հատուկ պայմաններում, որոնք բացառում են տեսակցողի վարակումը:

Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ շհամար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող անձանցհետ տեսակցող անձանց տրամադրվում են դիմակ եւ այլ տեսակի միջոցներ։

Բացի այդ, տեսակցության սենյակում պարբերաբար կատարվում են օդափոխման, ինչպես նաեւ մանրէազերծման աշխատանքներ:




Լրահոս