Ավան-Նոր Նորք ընդհանուր իրավասությունների դատարանում ժամը 11-ից շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատը։ Քննվելու է Քոչարյանի խափանման միջոցը փոխվելու պահանջը։ Դատարանի բակում արդեն չորրորդ օրն է` շարունակում է լարված իրավիճակը։ Թեև այսօր համեմատաբար հանգիստ է Քոչարյանի աջակիցների եւ նրա ընդդիմախոսների մեջ։
Ընդդիմախոսներից Ջիվան Աբրահամյանը ArmLur.am-ին ասաց, որ երկու կողմերի մեջ պայմանավորվածություն կա չվանկարկելու եւ իրար հարգելու։
«Նախաձեռնությունը եղել է իմը։ Ամեն դեպքում գեղեցիկ չէ, որ երկու կողմերում կանգնած վիրավորում ենք իրար, սեռական բնույթի հայհոյանքներ են հնչում։ Որոշեցի մոտենալ եւ պայմանավորվել»,- ArmLur.am-ին պատմեց Ջիվանը։