Այստեղ գործ չկա, սա օդ է. Քոչարյանի պաշտպանը մեղադրական եզրակացությունը համեմատեց Թումանյանի պատմվածքների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցի քննությանը Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը դատարանին ներկայացրեց կալանքի հիմքերի բացակայության վերաբերյալ պաշտպանական կողմի դիրքորոշումը։

«Ամենասկզբում մենք հայտարարում էինք, որ չգիտենք՝ ինչից ենք պաշտպանվում։ Որեւէ փորձ չէր կատարվում պարզաբանել մեղադրանքը։ Այստեղ գործ չկա, ինչպես ասում է գործիչներից մեկը՝ գործը օդ է, դրա համար խուճուճ ձեւակերպումներ են տրվել։ Մեղադրական կողմը կարող է գրել ինչ կամենա, կարող է վերցնել Հովհաննես Թումանյանի պատմվածքների ժողովածուն եւ ասի սա մեղադրական եզրակացություն է…»,- հայտարարեց Օրբելյանը։ Պաշտպանի խոսքը, սակայն ընդհատեց Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը: Նա առարակեց եւ խնդրեց Օրբելյանին նման ձեւակերպումներ չհնչեցնել։

Իսկ Արամ Օրբելյանի գնահատմամբ` Ռոբերտ Քոչարյանը չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ և չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության։

Ըստ պաշտպանի` նախաքննական մարմինն, առանց բացատրելու մեղադրանքի էությունը, մեղադրական եզրակացությունն ուղարկել է դատարան։




Լրահոս