Կան մարդիկ, որոնց 15 անգամ պետք է ասենք, որպեսզի ասածն ընկալեն. Ռոբերտ Քոչարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում  շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ ներկայացված միջնորդության քննությունը։

Դատարանում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը հայտարարեց, թե  հիմքեր չունեն այն խոսակցությունները, որ լինելով ազատության մեջ՝ Քոչարյանը կարող է խոչընդոտել գործի նախաքննությանը: Փաստաբանն իր խոսքում ընդգծեց, որ, երբ Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում էր կայացրել, իր պաշտպանյալն ինքնակամ գնացել է կալանավայր։

Արամ Օրբելյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ այն հիմքերը, որոնք ներկայացրել է Դատախազությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու համար, համաշխարհային պրակտիկայում օգտագործվում է հօգուտ մեղադրյալի և հայտարարեց, որ այդ ամենը հաշվի առնելով՝ պետք է դատարանն ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին։

Լսելով փաստաբանին` դատավորը հայտարարեց, որ այդ ամենն արդեն մի քանի անգամ լսել են։ Իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ հակադարձեց, որ ստիպված են մի բանը մի քանի անգամ կրկնել, քանի որ «մի քանի դատարաններով են անցել» և տեսնում են, որ «կան մարդիկ, որոնց 15 անգամ պետք է ասենք, որպեսզի ասածն ընկալեն»։




Լրահոս