ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը և Բաբկեն Թունյանն հանդես են եկել առաջարկով` նվազագույն ամսական աշխատավարձը 55000 դրամի փոխարեն սահմանել 65000 դրամ:
Որպես օրենքի նախագծի հիմնավորում՝ պատգամավորները նշում են, որ «Բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը, կենսամակարդակը և կյանքի որակը երկրի գլխավոր նկարագրերից են:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք գործոններով: Ստանալով 55000 դրամ աշխատավարձ՝ քաղաքացին ի զորու չէ հոգալ իր ամենապարզունակ կարիքները:
Այսպիսով, այս խնդրին լուծում տալու համար առաջարկվում է փոփոխության ենթարկել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքը»: