Ինչ ուզեմ ասելու եմ, նստած լսելու ես. Քոչարյանը` գլխավոր դատախազին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը շարունակվում է: Այս պահին դատարանում են գտնվում Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը:

Դատարանում է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նրա, Ռոբերտ Քոչարյանի և վերջինիս փաստաբան Հայկ Ալումյանի միջև հաճախ փոքրիկ լեզվակռիվներ են տեղի ունենում: «Ինչ ուզեմ ասելու եմ, նստած լսելու ես», -նշեց Քոչարյանը դիմելով գլխավոր դատախազին:

Արթուր Դավթյան- Ես Ձեզ կոչ եմ անում.. ես Ձեզ չէի ընդհատում

Ռոբերտ Քոչարյան– Բա ինչ ես անում

Արթուր Դավթյան– Թույլ տվեք արտահայտվեմ, ես Ձեզ չէի ընդհատում:

Ապա սկսեց խոսել նաև Հայկ Ալումյանը, ով նշեց, թե դատարանը կողմնապահություն է անում և թողնում է, որ իրենց ընդհատեն:

 




Լրահոս