ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք ունենք թափթփուկ աղջիկներ, որոնք ավելի շատ պարսիկներին են հետաքրքրում. փորձագետը` տուրիզմի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նշենք, որ վերջերս Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներից Արազ Ալիզադեն, բողոքել էր իրենց երկրում սեքս-տուրիզմի, մերսման սրահների համար: Նա մասնավորապես ասել էր. «Ադրբեջանում զարգանում է սեքս-տուրիզմը։ Մենք չենք կարողանա խոչընդոտել դրան։ Փողերով գալիս են մեզ մոտ ու գայթակղում մեր աղջիկներին։ Պետք է լուրջ պայքար մղել դրա դեմ»:

Ապա պատգամավորը բերել էր ռուսական օրինակը, երբ բազմաբնակարան շենքերում հոսթելների գործունեությունը թույլատրել են միայն առաջին հարկերում, այն էլ, եթե այդ տարածքն ունի առանձին մուտք։ Լրագրողների հետ զրույցում Կարեն Անդրեասյանն անդրադառնալով այս խնդրին ասաց.

«Ես կարծում եմ, որ մենք չունենք էդ էլիտար մասը, մեզ մոտ կիսափախած, կիսաբոմժական իրավիճակն է: Եւ մենք չունենք այդ լավ պրոդուկտը, որը կարող ենք ներկայացնել, կոպիտ եմ ասում, բայց մենք ունենք թափթփուկ աղջիկներ, որոնք էդ մասով զբաղվում են ու որոնք ավելի շատ պարսիկներին են հետաքրքրում: Բայց մենք չունենք այդ էլիտար վիճակը, որ կարող ենք այդ մասով ներկայացնել, ոնց որ դա անում է Ուկրաինան կամ Ռուսաստանը: Մենք այդ պրոդուկտը չունենք, եկեք գլուխ չգովանք»:




Լրահոս