Նորաշենում 38-ամյա տղամարդը տան շքամուտքում դանակահարել է փեսային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Արտաշատի բաժնի ծառայողները մայիսի 8-ին Արտաշատի բաժին են հրավիրել Նորաշեն գյուղի մի բնակչի, որը հաղորդում է տվել, որ մարտի 28-ին, ժամը 12.00-ի սահմաններում, իրենց տան նախամուտքում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նույն գյուղի բնակիչ իր աներորդին խոհանոցային դանակով հարվածել է իր ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում 38-ամյա տղամարդը մայիսի 16-ին, ժամը 12.20-ին, ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:




Լրահոս