Ոստիկանության ՊՊԳ վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ոստիկանության պաշտոնատար անձանց չարաշահումների բացահայտման դեպքերը շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության նախկին պետ Տիգրան Ամիրբեկյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, օգտագործելով իր լիազորությունները, 2015-2016թթ ընթացքում նույն բաժնի հաշվապահ Ժաննա Ադամյանի հետ հանցավոր համաձայնության գալով, բաժնի արտաբյուջետային միջոցներից գումարներ է փոխանցել ինչպես իր, այնպես էլ նախկինում նույն բաժնի աշխատակիցներ Ժաննա Ադամյանի հարազատների հաշվեհամարներին: Ըստ քրեական գործի նյութերի` կանխիկացնելով այդ գումարը, որ կազմել է մոտ 5.7 մլն դրամ` յուրացրել է այն: Ի դեպ, Ժաննա Ադամյանը եւս հայտնվել է մեղադրյալի աթոռին նույն արարքի համար»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս