Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելով անձնական երաշխավորությունը, որը ներկայացրել են Արցախի նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը:
Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությանն անդրադարձել են նաև ռուսական առաջադեմ լրատվամիջոցները:
Ռուսական լրատվամիջոցները մեկնաբանություններ չեն անում՝ միայն արձանագրելով փաստը՝ նաև հայտնելով, թե ինչ մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահին և երբվանից է նա գտնվում կալանավորված: