ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուն և գրել․
«Հարգելի ժողովուրդ, ակնհայտ է, որ դատական համակարգը խնդիրներ ունի և անցումային արդարադատությունն անհրաժեշտություն է: Վայրկյան անգամ մի կասկածեք թե՛ մեր վճռականության և թե՛ ձեր ուժի վրա:
Հանգիստ եղեք, ոչինչ չի մոռացվել, ոչ մեկ չի խուսափի արդարադատությունից»:
Հիշեցնենք, որ երեկ մարտի 1-ի գործով ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվեց՝ Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ։