Beeline-ն անցկացնում է նոր VDSL տեխնոլոգիայով ինտերնետին միացման ակցիա՝ կորպոորատիվ հաճախորդների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ն անցկացնում է VDSL տեխնոլոգիայով գերարագ ֆիքսված ինտերնետին միացման ակցիա, որը նախատեսված է միայն իրավաբանական անձանց համար և կտևիմինչև 2019 թ․ օգոստոսի վերջը։

Ակցիայի շրջանակում կորպորատիվ հաճախորդները կարող են միանալ Beeline-ի VDSL ինտերնետին՝ 15, 30 и 90 Մբիթ/վրկ․ արագությամբ, իսկ ամսական բաժանորդավճարը կկազմի համապատասխանաբար 6000, 9000 և 15000 դրամ։ Ծառայությունը ներառում է շուրջօրյա տեխնիկական սպասարկում։

«Beeline-ը շարունակումէ ներդրումներ կատարել կապի ենթակառուցվածքի մեջ, արդիականացնել ֆիքսված կապը և դրա հիման վրա առաջարկել հաճախորդներին ինտերնետի բարձր արագություններ և որակյալ կապ։ Երևանում արդեն հազարավոր հաճախորդներ օգտվում են VDSL տեխնոլոգիայով Beeline-ի ինտերնետից, և մենք վստահ ենք, որ կորպորատիվ հատվածի գործընկերները նույնպես ըստ արժանվույն կգնահատեն մեր նորացված ինտերնետի բոլոր առավելությունները», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Լրացուցիչ տեղեկություններ նոր առաջարկի մասին կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am կայքում կամ զանգահարելով 010 700 700 համարով աշխատանքային ժամերին:




Լրահոս