Իհարկե, ժողովուրդը չպետք է փոխի դատական համակարգը, բայց, կանգնելով Փաշինյանի կողքին, մարդիկ ցույց են տալիս, որ կողմ են այն մեթոդներին, որով նա մտադիր է դատական բարեփոխումներ իրականացնել: Այսինքն՝ դատարանները շրջափակելով` նրանք ցույց տվեցին, որ դեմ են նախկին ռեժիմի մնացուկներին եւ ցանկանում են նոր էջ բացել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչ Վահագ Ռաշը:
Նրա համոզմամբ՝ պրոցեսը ուշացած է. առաջին բանը, որ պետք է աներ վարչապետը, հենց դատական համակարգը փոխելը պետք է լիներ. «Այն պետք է անկախ լինի եւ ծառայի ժողովրդին, չպետք է որեւէ տեղից թելադրվի: Հիմա այն պրոցեսը, որը սկսվել է, հեղափոխության տրամաբանական շարունակությունն է: Չէ՞ որ հեղափոխության նպատակը հենց հին ռեժիմի առաջնային խնդիրները վերացնելն է, ուստի հասկանալի է, որ այս փուլը վաղ թե ուշ գալու էր»,-ասաց երգիչը:Նա կարեւորեց ժողովրդի աջակցությունը, քանի որ, վերջին հաշվով, ժողովուրդն է որոշում, թե իրեն ինչպիսի իշխանություն է հարկավոր:
«Չնայած առանց դրա էլ հասկանալի է, որ եթե ժողովրդի մեծամասնությունն իր ձայնը տվել է Փաշինյանին, նրա թիմին, ուրեմն վստահում է այս ուժին»,-հավելեց Վահագը:Մենք մի փոքր էլ զրուցեցինք նրա ստեղծագործական կյանքից: Պարզվեց՝ շուտով երկրպագուների դատին կհանձնվի հայտնի «Գինի լից» երգը՝ ռոք մատուցմամբ: Վահագը համագործակցել է «The Beautified Project»-ի նախկին անդամ, «New Gray» խմբի հիմնադիր, երաժիշտ Արմեն Շահվերդյանի հետ, որը գործիքավորել է երգը: Առաջիկայում հանդիսատեսի դատին կհանձնվի նաեւ Վահագի «Բակ» երգը, իսկ ավելի ուշ՝ հավանաբար հունվարին, Սոնա Ռուբենյանի հետ զուգերգը՝ «Ձյուն» անունով:Վահագը պատրաստվում է նաեւ ակուստիկ համերգների: Այնպես որ, ամառը բավականին թեժ է լինելու նրա համար:
Աննա Բաբաջանյան