«Ժամանակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մինչեւ հունիսի 10-ը կլինի արձակուրդում: Բոլորի համար պարզ է, որ Պետրոսյանը արձակուրդ է գնացել, որ օգնի ՔՊ թեկնածուին հաղթել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, որոնք կայանալու են հունիսի 9-ին:
Բայց նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՔՊ թեկնածուն հաջողության շատ քիչ հնարավորություն ունի, հնարավոր է, որ Փաշինյանը այս կերպ ազատվում է Պետրոսյանից, ով ընտրությունները տապալելու դեպքում պաշտոնին վերադառնալու ոչ մի բարոյական իրավունք չի ունենա»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում